Բաժիններ՝

ԱՀԿ-ում անհանգստացած են կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցով

Կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն է հարուցում: Փետրվարի 5-ին Agence France-Presse-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Դա մեծ հարց է, որն անհանգստություն է հարուցում»,- նշել է Կլյուգեն՝ պատասխանելով կորոնավիրուսի նոր տարբերակների դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին հարցին: Նա նաեւ հավելել է, որ բացառված չէ կորոնավիրուսի այլ, ավելի խնդրահարույց մուտացիաների հայտնվելը: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ընդհանուր ջանքերով արագացնի պատվաստման արշավը: ԱՀԿ-ի Արտակարգ իրավճակի կոմիտեն հունվարի 14-ին կայացած իր նիստում երկրներին կոչ է արել ընդլայնելու կորոնավիրուսի առաջացրած COVID-19 հիվանդության՝ մուտացիայի ենթարկվող հարուցիչների համագենային հաջորդականության գիտական հետազոտությունները, ինչպես նաեւ առկա տեղեկատվության մասին հայտնի դարձնել մյուս պետություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս