
Ես սիրահարված եմ Սանկտ Պետերբուրգին. Հարավային Աֆրիկայի մշակույթի նախարար

Հարավաֆրիկյան Հանրապետության սպորտի, արվեստի և մշակույթի նախարար Գեյթոն Մաքենզին պատմել է, թե իր կարծիքով ինչն է Սանկտ Պետերբուրգը դարձնում աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Հարավաֆրիկյան քաղաքական գործչին մեջբերում է ТАСС-ը։
Սանկտ Պետերբուրգի Միացյալ մշակույթների XI միջազգային ֆորումի շրջանակներում Մաքենզին ասել է, որ Սանկտ Պետերբուրգի մշակույթը տեսնում է ոչ միայն թղթի վրա։
«Մշակույթը դրսևորվում է ձեր շենքերում, ձեր փողոցներում հնչող երաժշտության մեջ, հյուրընկալության մեջ, այս երկրում մարդկանց վարքագծի մեջ»,- կիսվել է նա։
Բացի այդ, նախարարը Սանկտ Պետերբուրգն անվանել է «մշակույթի Մեքքա» և կոչ արել ստեղծագործող մարդկանց այցելել այս «կախարդական» քաղաք՝ ոգեշնչման համար։
«Անհնար է չսիրահարվել դրան։ Ես սիրահարված եմ Սանկտ Պետերբուրգին»,- եզրափակել է Մաքենզին։