Բաժիններ՝

Իսրայելը մարտին կսկսի բացել սահմանները

Իսրայելը միջազգային տուրիզմը կվերսկսի 2021 թվականի մարտից. տեղի բնակիչները, որոնք անցել է պատվաստման երկու փուլերը եւ ստացել «կանաչ անձնագիր», կկարողանան ճամփորդել առանց թռիչքից առաջ եւ վայրէջքից հետո կարանտին անցնելու եւ ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտության: Այդ մասին հաղորդել է երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը: Արդեն համաձայնագիր է կնքվել Կիպրոսի հետ եւ սպասվում է, որ փետրվարի 8-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կժամանի Իսրայել՝ քննարկելու այն պայմանները, որոնց համաձայն կսկսվի այս պետության հետ տուրիստական փոխանակումը:

մանօրինակ բանակցություններ են ներկայում վարվում Սերբիայի, Սեյշելյան կղզիների, Ռումինիայի եւ Վրաստանի հետ: «Իսրայելը բացարձակ առաջատարն է բնակչության պատվաստման տեմպերով: Փետրվարի 4-ի տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել է երկրի բոլոր քաղաքացիների մոտավորապես 37 տոկոսը, երկրորդ չափաբաժինը՝ մոտավորապես 21 տոկոսը,-ասում է Վլադիմիր Շկլյարը՝ Իսրայելի զբոսաշրջության նախարարության ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի դեպարտամենտի տնօրենը:-Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային եւ սահմանների ամբողջական բացմանն սպասում ենք 2021 թվականի կեսերին:

Ներկայում ուղեւորների ավիահաղորդակցությունն Իսրայելի եւ մյուս երկրների միջեւ դադարեցված է: Բացառություն են կազմում հումանիտար հատուկ չվերթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս