
Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է. Գագիկ Ծառուկյան
Բերքահավաքին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ։
«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է։ Խաղողագործությունն այս մարզերում շատ ընտանիքների հիմնական ապրուստի միջոցն է, և ես ավելի քան երկու տասնամյակ նպաստել եմ, որ հողերը չմնան անմշակ և հիմնվեն նորերը։
Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա, ստանա կայուն եկամուտ և ապրի վստահությամբ»,-գյուղացիների հետ հանդիպամանն ասել է Գագիկ Ծառուկյանը: