Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Եթովպիայում հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու երկրում՝ առանց նախնական պայմանների:
Նատալյա Օրեյրոն հետեւորդներին կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին:
Նոյեմբերի 25-ին առնվազն հիգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բուժաշխատողների։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։
Ռուսաստանյան «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգն իր բնութագրերով գերազանցում THAAD ամերիկյան հակահրթիռային համալիրին, որի տարբերակիչ առանձնահատկությունը մթնոլորտի վերին շերտերում թիրախները խոցելու հնարավորությունն է:
Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել է մաքսային ծառայությունների կողմից եւ պահվել պահեստում: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի էր ճանաչվել:
Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Այս մասին հայտնում է Radio Sweden-ը:
Լեհաստանը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին իրադրության էսկալացման դեպքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցին՝ հանդես գալով Փարիզում տեղի ունեցած ճեպազրույցում: Մորավեցկու ելույթը հեռարձակել է Լեհական հեռուստատեսությունը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է:
Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել՝ առնվազն 27 մարդու մահվան պատճառ դառնալով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ճապոնիան կհանի նավթի իր պետական պաշարների մի մասը Միացյալ Նահանգների եւ այլ պետությունների հետ համակարգված գործողությունների շրջանակներում: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկան դեռահասների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունը։
Հնդկաստանը պլանավորում է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ նավթարտադրողների հետ համակարգված գործողությունների շրջանակներում շուրջ 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական պաշարներից գների աճը սահմանափակելու նպատակով:
Գերմանիայի Բունդեսթագի նիստը, որտեղ Օլաֆ Շոլցն ընտրվելու է երկրի նոր կանցլերի պաշտոնում, տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 8-ը: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վրաստանի թատրոններում եւ կինոթատրոններում հանդիսատեսների թվաքանակը կավելանա. որոշումն ընդունվել է համավարակի դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, պատասխանելով հարցին, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է «միջանցքի» հարցը, նման պահանջով որքանո՞վ է հնարավոր նման հարաբերությունների հաստատումը։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
«Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը: Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը»:
Այս մասին գործակալությունը զրուցել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հետ, որի խոսքով՝ «հակամարտությունը բաժանվել է երկու բաղադրիչի՝ առանձին ղարաբաղյան գոտի և առանձին միջպետական սահման, որի մասին կարող են բանակցել Ալիևն ու Փաշինյանը Սոչիում»:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հավաստում է մոտ ժամանակներս Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պլանները:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։
Island դասի ամերիկյան երկու պարեկային կատեր, որոնք փոխանցվել են Ուկրաինային, ժամանել են Օդեսա: Այդ մասին հաղորդել է «Ռեն ՏՎ» հեռուստաալիքը:
Երկու խաղաղ բնակիչ սպանվել, եւս մի քաղաքացիական անձ եւ վեց զինվորական վիրավորվել են Իսրայելի հարվածի հետեւանքով, որը նա հասցրել է Հոմս քաղաքին: Այդ մասին հաղորդել է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը: