
«Եթե կարծում եք, որ շուտափույթ հանձնումն ու խոնարհումն է ճիշտը, ուրեմն ամեն բան շատ վատ է անցել Սոչիում»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես նշել էի՝ ՌԴ-ի քաղաքական շահերից բխում էր, բխում է և առայժմ բխելու է «Ղարաբաղյան կոնֆլիտի» և «Խաղաղության պայմանագրի» սառեցումը: Սա է հիմնական շահը, որը հետապնդում է ՌԴ-ն մինչ կփորձի կարգավորել իր աշխարհաքաղաքական շնչառությունն ու կենտրոնանալ իր տարածաշրջանային շահերի խորացման վրա:
Որքանո՞վ է սա համընկնում մեր ազգային շահերի հետ, դատեք ինքներդ: Եթե կարծում եք, որ Հայաստանն իր քաղաքական, անվտանգային շնչառությունն ու իրական ազգային շահերը իմի բերելու և դրանց խորամուխ լինելու կարիք ունի, ուրեմն ամեն բան «լավ» է անցել Սոչիում, իսկ եթե կարծում եք, որ շուտափույթ հանձնումն ու խոնարհումն է ճիշտը, ուրեմն ամեն բան շատ վատ է անցել:
Հ.Գ. Խնդիրը մնում է նույնը, որքան ազդեցություն, կարծրություն և դիմադրողականություն կունենա ՌԴ-ն սառեցման երաշխավորման համար»: