Թուրք տնտեսագետ Էվրեն Դևրիմ Զելյութը «Դոլարի ինդեքսն ահազանգ է լիրայի համար» վերտառությամբ հոդվածում նշել է, որ դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու թուրքական ազգային արժույթի՝ լիրայի վրա։
Չինաստանը պատրաստ է որքան կարելի է շուտ ստորագրել Հարավ-արեւելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի (Բանգկոկի համաձայնագիր) արձանագրությունը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Համազգային լոքդաունի ընթացքում, որը կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 3-ը, Ավստրիայում բոլոր սահմանները փակ կլինեն անգամ պատվաստված օտարերկրացիների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով:
Իսկ ինչ է անում Ռուսաստանը, ոչ միայն խոչընդոտում, այլ իր քաղաքականությամբ միայն «կարմիր գորգով» է պատում նաև դեպի Սուրբ Այթայ տանող ճանապարհները…»։
Աֆղանստանի բանկային համակարգի հանդեպ ծառացել է ավանդների զանգվածային հանման, շրջանառության մեջ փողի եւ արատարժույթի պակասի, ինչպես նաեւ խնրդահարույց վարկերի քանակի աճի խնդիրը: Նման միտումներն սպառնում են դրա լիակատար կործանմամբ, նոյեմբերի 22-ին նախազգուշացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում։
Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։
Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա պատվիրատուների կողմից բարձր հետաքրքրություն է ցուցաբերվել Կա-52 Մ և Մի-28 ՆԷ ուղղաթիռների նկատմամբ:
վ
Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:
Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից եւ Կանադայից առեւանգված 17 միսիոներներից երկուսին: Այդ մասին հաղորդել է Christian Aid ամերիկյան կրոնական կազմակերպությունը: «Մեզ հայտնի է դարձել, որ Հայիթիում երկու պատանդներ ազատ են արձակվել…նրանք անվտանգ պայմաններում են, լավ տրամադրությամբ, նրանց մասին հոգ են տանում:
Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել է վերընտրման: Այդ մասին հաղորդել է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:
Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Նոյեմբերի 22-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արխիպելագի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել է:
Գերմանիան պատրաստվում է ավելի խիստ սահմանափակումներ և պատվաստումների ավելի խիստ կանոններ սահմանել Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, քանի որ երկրում կրկին կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ է արձանագրվել։
Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հարևան պետությունները վերջին 7 ամսում 52 տոկոս մասնաբաժին են ունեցել Իրանի արտաքին առևտրում։
Մեր երկու օրգանական դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների բացարձակ ձախողման պայմաններում շատ դժվար է պատկերացնել, որ տարածաշրջանային զարգացումները որևէ քիչ թե շատ դրական արդյունքի կարող են հանգեցնել Հայաստանի համար: Մեր համար սա աշխարհաքաղաքական խորը կոլապս է:
Հարավային Կովկասի տարածաշրջանը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար. դա թուրքավտանգ ուղղություն է։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պահանջում է հիմնավոր նախապատրաստություն, որն այժմ ընթանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Այս մասին Military Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 50-օրյա հացադուլից հետո սկսել է սնունդ ընդունել սահմանված սխեմայով, նրա առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է բժիշկ Նինո Շարաշենիձեն, գրում է ekhokavkaza.com-ը։
Նոյեմբերի 21-ի առավոտյան 3,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Եվրասիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակցից 64․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: