ՌԴ Դաշնային խորհուրդը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խորհրդակցություններ է սկսել
ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը` շարունակելու համար հասարակության տարբեր շերտերի, փորձագիտական հանրության ու կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը Ռուսաստանի աջակցությամբ, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումները երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով։
Այս «եռակողմ» խնդիրն իրականացնելու համար մենք նախատեսում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմներ գործարկել։ Դաշնային խորհրդի միջոցով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- նշել է Կոսաչևը։