Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Իրանի պաշտոնակիցների հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության համաձայն՝ Չավուշօղլու-Լավրով զրույցի ընթացքում քննարկվել են «հացահատիկային միջանցքի» վերաբերյալ խնդիրները:

Նաև քննարկվել են Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումները ու 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպմանն առնչվող հարցեր։

Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև իր իրանցի և պանամացի գործընկերների հետ։ Նշվում է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս