
Ֆիլիպիններում փոթորկի զոհերի թիվը հասել է 110–ի

Ֆիլիպիններում 110 մարդու է հասել է հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը, որոնք առաջացրել է «Նալգայե» փոթորիկը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հաղորդել է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, որը վկայակոչում է երկրի Արտակարգ իրավիճակների ազգային խորհրդին, 866 հազար մարդ հարկադրաբար լքել են իրենց տները: Ընդամենը «Նալգայե» փոթորկի գործողության գոտում հայտնվել է 2,4 մլն մարդ:
Վնասները գյուղատնտեսության բնագավառում գնահատվում են 22,4 մլն դոլար: «Նալգայե» փոթորիկն ամենաավերիչն է դարձել Ֆիլիպիններում այս տարի: Փոթորկի հետեւանքներն ամենից շատ զգալի են Մագինդանաո նահանգում, որը գտնվում է Մինդանաո կղզու արեւելյան ափին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: