Որոնք են աշխարհի ամենաուժեղ բանակները 2022-ին

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի զեկույցը։ Ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է 142 պետության զինված ուժեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի ամենաուժեղ բանակը պատկանում են ԱՄՆ-ին, իսկ ամենաթույլը՝ Իսլանդիային։ Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։

Առաջատար տասնյակում կա ՆԱՏՕ-ի անդամ 3 երկիր՝ Միացյալ Նահանգները (1-ին տեղ), Ֆրանսիան (7-րդ տեղ) և Մեծ Բրիտանիան (8-րդ տեղ)։

Թուրքական բանակը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ 2019-ին Թուրքիայի զինուժը 9-րդ տեղում էր։ Ներկա փուլում իր տեղը զիջել է Պակիստանին և 4 հորիզոնականով հետընթաց ունեցել։

Թուրքիային հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ վարկանիշային այս սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։

Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.

1. ԱՄՆ

2. Ռուսաստան

3. Չինաստան

4. Հնդկաստան

5. Ճապոնիա

6. Հարավային Կորեա

7. Ֆրանսիա

8. Մեծ Բրիտանիա

9. Պակիստան

10. Բրազիլիա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930