ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով:
ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Քեթի Հոքուլը հայտարարել է նահանգում մինչև 2022 թվականի հունվար 15-ն արտակարգ դրություն մտցնելու մասին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ «ամենայն հավանականությամբ» հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ավելի շուտ էր ժամանել Սոչի, սակայն Ռուսաստանի նախագահ հետ երկկողմ հանդիպում մինչև եռակողմ բանակցությունները նա չունեցավ՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի:
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) բնակարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ, ևս չորսը հրազենային վիրավորում են ստացել:
Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 58-ի:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 26-ի հանդիպման ու քննարկումների արդյունքները՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման և ձեռքբերված պայմանավորվածությունների հետ:
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում «լուրջ համագործակցության»՝ Լա Մանշով անցնող միգրանտների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար:
Եվրահանձնաժողովը Եվրամիությանը կառաջարկի փակել Աֆրիկայի հարավային մասից Միություն թռիչքները այնտեղ COVID-19-ի նոր վտանգավոր շտամի հայտնաբերման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Լեհաստանի արեւմուտքի Վենջին ավանում անօրինական միգրանտների պահպանվող կենտրոնում նոյեմբերի 25-ին ծագած խռովության պատճառը Լեհաստանի իշխանությունների մտադրությունն է Իրաք արտաքսելու կենտրոնի մի քանի տասնյակ կենվորների:
Վրաստանում մաքսատան ծառայողները կանխել են երկիր ներմուծվող մաքսանենգ ոսկյա իրերի երեք դեպք: Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կայքում:
ՌԴ Տամբովի մարզում հարուցվել է 22 քրեական գործ՝ QR-կոդերի և կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների սերտիֆիկատների կեղծման փաստերով, հայտնել է տեղի մարզպետարանը։
ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով:
Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 76 հազար 414 դեպք, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն է COVID-19-ի համավարակի ողջ ժամանակաշրջանում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը ու դրան նախորդած հանդիպումներին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը նշեց, որ հայ ժողովրդի համար գերկարևոր պետք է լինի, թե ի՞նչ օրակարգով և ի՞նչ է փորձում բանակցել իր անունից վարչապետի աթոռը զբաղեցնող պաշտոնյան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ դարձյալ կհանդիպեն, այս անգամ` Մոսկվայում։ Այս մասին այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ:
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որից հետո Պուտինը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:
Մեծ Բրիտանիան պլանավորում է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիային Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում: Այդ մասին գրում է The Times թերթը՝ վկայակոչելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռալֆ Վուդիսին:
Հունգարիան պլանավորում է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Հունգարիայի արտաքին առեւտրական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն:
Ռուսաստանի զինված ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարի գործում օգնություն են ցույց տվել ավելի քան 15 պետությունների, նոյեմբերի 26-ին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդում է, սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, Փաշինյանը պատասխանել էր.
Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը մեծ ակնկալիքներ չունի և կարծում է՝ դժվար թե Արցախի հիմնախնդրի հետ կապված որևէ դրական տեղաշարժ արձանագրեն։
«Մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել, սակայն, ցավոք, ոչ բոլոր հարցերն են կարգավորված»,- քիչ առաջ Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցությունների արարողակարգային հատվածում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայացնելով ՌԴ ակնկալիքները հանդիպումից:
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Հանդիպման արարողակարգային հատվածը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Իլհամ Ալիևի բացման խոսքերով, որոնք ըստ էության նույնն էին, ինչ Պուտին-Ալիև առանձնազրույցի ընթացքում:
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններից առաջ շփումներ է նախաձեռնել ՌԴ Կառավարության որոշ անդամների հետ:
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու են եռակողմ բանակցությունները, ապա Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ:
Սոչիում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: