«Կապիտուլյանտների խմբակը ստում է՝ մենք չենք համակերպվում նրա հետ, որ Արցախն իրենք կորսված են համարում». Հայկ Մամիջանյան

«Աշխարհը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս, որ մեզ հետ վարվեն։ Մենք ասելով, ցավոք, նկատի ունեմ այն ապիկարների խմբակին, որն այս պահին ներկայացնում է  Հայաստանը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ազգերի ինքնորոշման իրավունքին, մասնավորապես՝ Արցախի ինքնորոշման իրավունքին, որի մասին Հայաստանի իշխանությունը որևէ տեղ չի բարձրաձայնում։

Այս համատեքստում Հայկ Մամիջանյանը խոսեց նաև հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած հանրահավաքի մասին, ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի ժամանակ Հայաստանը սատար կանգնի իր եղբորը՝ Արցախին։

«Այն՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, ցույց տվեց աշխարհին, որ Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վեր է պատմության աղբանոցում իրենց «պատվավոր» տեղը գտած քաղաքական գործիչների աթոռներից կամ կաշեպատ նստարաններով ծառայողական մեքենաներից։ Փաշինյանի իշխանությունը կամ դրա պահպանումն այնքան չկա,  որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի իր ամենանվիրական նպատակից՝ Արցախից։ Շաբաթ օրը անհրաժեշտ է, որպեսզի Ֆրանսիայի հրապարակում կանգած լինեն մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ, բռունցքը վեր պահելով՝ ցույց կտան, որ կապիտուլյանտների խմբակը սուտ է ասում՝ մենք չենք համակերպվում նրա հետ, որ Արցախն իրենք կորսված են համարում»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս