Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեք փրկարարներ, ևս երեքը անհայտ կորած են:
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ է: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Քեւին Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 24-ին հրապարակել է Սպիտակ տունը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է ․ «Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։
Եթե Վաշինգտոնն այդքան հաճախ չմիջամտեր Միջինարևելյան տարածաշրջանում, ռազմաբազաների և ռազմավարական դաշնակության կարևորությունն այդքան մեծ չէր լինի: Այս մասին գրում է Responsible State Craft պարբերականի վերլուծաբան Դուգ Բենդոուն՝ նշելով 8 պատճառ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայից՝ որպես ռազմավարական դաշնակցից:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ևս մեկ, այս անգամ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Պլաններ, որոնք դուրս են գալիս տարածաշրջանային հեգեմոնիայից – Թուրքիան միջազգային օրակարգի մեջ է մտնում առավելագույն բարձր մակարդակով և մի շարք ուղղություններով`եվրոպական, բալկանյան, մերձավորարևելյան, արաբական, կովկասյան, միջինասիական, աֆղանական, չինական, աֆրիկյան:
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:
ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով:
Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հետ:
«Բրյուսելի խնդիրն է՝ այս փուլում ինտեգրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Բրյուսելում և Սոչիում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներին:
Օգոստոսին Աֆղանստանը նվաճած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրում կանաբիսի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին։
Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» 6-րդ գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպումից առաջ նույնատիպ հանդիպում կկայանա Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) ձերբակալել է մի քաղաքացու, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին:
Չինաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ դիմակայել միակողմանի գործողությունների եւ հետապնդման քաղաքականությանը, ինչպես նաեւ պաշտպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:
Հարավային Կովկասում հնարավոր վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի ու Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա:
Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ:
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոյեմբերի 25-ին 46-օրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից: Այդ մասին հայտնել է Mladո fronta Dnes թերթի կայքը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51) էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը:
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում 115 աշխատողի տարհանում է կատարվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՍԴՍ հոլդինգի ներկայացուցիչը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Եթովպիայում հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու երկրում՝ առանց նախնական պայմանների:
Նատալյա Օրեյրոն հետեւորդներին կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին:
Նոյեմբերի 25-ին առնվազն հիգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բուժաշխատողների։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։
Ռուսաստանյան «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգն իր բնութագրերով գերազանցում THAAD ամերիկյան հակահրթիռային համալիրին, որի տարբերակիչ առանձնահատկությունը մթնոլորտի վերին շերտերում թիրախները խոցելու հնարավորությունն է:
Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել է մաքսային ծառայությունների կողմից եւ պահվել պահեստում: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի էր ճանաչվել: