Կրեմլում հայտարարել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:

«Շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը»,- Պեսկովի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, որոշ բաներ հանվել են նախօրոք մասնագետների կողմից մշակված հայտարարության տեքստից: ՌԴ նախագահը, սակայն, հրաժարվել է բարձրաձայնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: Նա նշել է, որ դրանք կողմերի համար նուրբ և զգայուն հարցեր են, որոնք պետք է քննարկվեն փակ ռեժիմով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930