
Սեպտեմբերյան ռազմական գործողությունները դադարեցրել է Ռուսաստանը․ դեսպան Կոպիրկին

«Եկեք չմոռանանք այն պրակտիկ դերակատարությունը, որոնք ունենում են մեր խաղաղապահները, զինվորականները, որոնք գտնվում են բոլոր կողմերի հետ շփման մեջ, և ում ջանքերն առաջին հերթին նպաստում են, որ լարում տեղի չի ունենում և չի զարգանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով, այսպես կոչված, միջանցքի հարցին։
Նա նշեց, որ ՌԴ-ն այդ հարցով բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կողմից, որը հանդիսանում է համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահը, որի սկզբունքն այն երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է, որոնցով անցնում է հաղորդակցությունը։
Կոպիրկինի խոսքով՝ ՌԴ-ն՝ որպես դաշնակից, իրեն արդարացնում է։
«ՌԴ-ն այստեղ իր ռազմական ներկայությունը պահպանում է, և դա իսկապես հանդիսանում է առանցքային գործոն՝ անվտանգային, և հետագա էսկալացիաների կանխման հարցում»,- ասաց Կոպիրկինը։
Ռուս դիվանագետը նաև ասաց․ «Ես խոսում եմ նաև մեր ներկայացուցիչների դերակատարության մասին, ինչպես քաղաքական ղեկավարության, այնպես էլ ռազմական, սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների դադարեցման հարցում»։