Ի պատասխան Կապանում Իրանի հյուպատոսության բացման՝ Ադրբեջանն էլ փորձում է դեսպանատուն բացել Իսրայելում

Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին: ՀԱդրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Երբեմն ասում են, թե որոշ պետությունների դուր չի գալիս, որ Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում, Ադրբեջանն ունի արտաքին քաղաքականություն, Ադրբեջան ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, եթե Իրանը Կապանում հյուպատոսություն բացելով ասում է «Հայաստանը մեր գործընկերն է», ուրեմն մենք ոչ մի երկրից քաշվելու տեղ չունենք»։

Հիշեցնենք, որ Նագիևի մեկնաբանությունները հնչել են ընդամենը երկու օր անց, երբ Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում: Հյուպատոսության բացումից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր օկուպացված Զանգիլանում (Կովսականում)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցելով միջազգային օդանավակայանի բացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930