
Իսրայելում սկսվել են 2019 թվականից ի վեր հինգերորդ խորհրդարանական ընտրությունները

Նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով 07:00-ին բացվել են քվեարկության համար տեղամասերն Իսրայելում տեղի ունեցող վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, որոնք կդառնան արդեն հինգերորդը 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր: Դրանց արդյունքներով կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի (խորհրդարանի) կազմը, ինչից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձեւավորման ընթացակարգը եւ, դրա հաջողության դեպքում, կկատարվի նոր կառավարության եւ վարչապետի երդմնատվության արարողությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այդ ընտրություններում կարող Է քվեակել 6,78 միլիոն ընտրող: Օրենքի համաձայն՝ դրանք երկրի՝ 18 տարեկանից բարձր քաղաքացիներն են, ովքեր քվեարկության օրը գտնվում են հրեական պետությունում կամ դրա սահմաններից դուրս պաշտոնական գործուղումների մեջ: Ընդամենն Իսրայելի տարածքում կաշխատի շուրջ 12 000 տեղամաս քվեարկության համար: Դրանց դռները բաց կլինեն մինչեւ 22:00-ն (Երեւանի ժամանակով 24:00-ն):
Դրանից հետո շատ չանցած կհայտարարվեն ելքահարցումների արդյունքները, եւ կսկսվի տրված քվեաթերթիկների հաշվումը: Ընտրությունները տեղի են ունենում անվտանգության խստացված միջոցների պայամաններում: Կարգի ապահովան համար այդ օրը գործի կդրվեն ոստիկանության շուրջ 18 հազար աշխատակիցներ: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությոնը հայտնել Է նոյեմբերի 1-ին պաղեստինյան տարածքներում մեկ օրով շրջափակման ռեժիմ սահմանելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: