Գազը Եվրոպայում թանկանում է աշնան համար անոմալ տաք եղանակի ալիքի անկման ֆոնին
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը մնում է նախորդ օրերի եւ ամիսների մակարդակին, Եվրոպայում աշունը վերադառնում է ջերմաստիճանային նորմերին, եւ գազը թանկանում է:
«Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորը» «Գազպրոմ»-ից ընդունել է նոյեմբերի 1-ին 42,4 մլն խորանարդ մետր ծավալով տարանցման հայտ, հաղորդել է ուկրաինական ընկերությունը: Ցուցանիշը հոկտեմբերի 31-ին եղել է այդպիսին:
«Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաղորդել է, որ ընկերությունն Ուկրաինայի տարածքով տարանցման համար գազը «Սուջա» գազաչափիչ կայանով տալիս է ուկրաինական կողմից հաստատված ծավալով՝ նոյեմբերի 1-ին 42,4 մլն խորանարդ մետր: «Սոխրանովկա» գազաչափիչ կայանով հայտը մերժված է: Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորը հայտարարել է «Սոխրանովկա»-ով տարանցման համար գազի ընդունման ֆորս-մաժոր, քանի որ չի կարող «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի օպերատիվ-տեխնոլոգիական հսկողություն իրականացնել:
«Սոխրանովկա»-ով երթուղին ապահովել է օրական ավելի քան 30 մլն խորանարդ մետր տարանցում: Ռուսաստանյան կոնցեռնը կարծում է, որ հիմքեր չկան ֆորս-մաժորի համար, ինչպես չկան նաեւ խոչընդոտներ նախկին ռեժիմով աշխատանքը շարունակելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: