Արդ` ցաւալի ու ընդվզեցուցիչ կը համարենք, որևէ անձի կողմէ սուրիահայ համայնքի անունով մեկնաբանութիւններու կատարումը կամ մեղադրանքներ շարադրելու փորձերը ընդէմ սուրիահայ համայնքի ղեկավարութեան, կուսակցութիւններուն կամ պաշտօնատար անձանց:
«Գրուզիա. օնլայն»-ի փոխանցմամբ՝ վրացի դիվանագետ Տեդո Ջափարիձեն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ համարել Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակը, որպեսզի կատարեն Ասանժին արտաքսելու «օրինական պարտավորությունը»:
Չինացիների ձերբակալությունից անմիջապես հետո Չինաստանը պահանջել էր ազատ արձակել իր քաղաքացիներին: Ճապոնիան՝ ի պատասխան հայտարարել էր, որ իրենք կգործեն՝ ըստ տեղի օրենսդրության:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Ասանժը խախտել է տնային կալանքի որոշումը եւ հունիսի կեսերին հայտնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում` քաղաքական ապաստան խնդրելով: Նա հույս ունի, որ այս երկիրը կընդունի նրան եւ կխանգարի Մեծ Բրիտանիային իրեն փոխանցել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ:
«Եթե դահիճները կարող են մոռանալ անցյալը, ապա նրանց զոհերը՝ ոչ: Նրանք կարող են միայն ներել»,-ընդգծել է նախագահը:
Այսօր անսպասելի այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
Ինչպես գրում է ռումինական մամուլը, այս որոշումն անհասկանալի իրավիճակ է ստեղծում, քանի որ ընտրացուցակները Գլխավոր դատախազությունում են, և կառավարությունն առայժմ դրանք ստանալ չի կարող:
«Պատժամիջոցներ կարող են լինել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ»,- նկատել է Լավրովը՝ ավելացնելով, որ այլ ճանապարհ, քան կոլեկտիվ գործողություններն են, չկա:
Գեներալ Ալ Սիսին կոշտ մտադրություն է հայտնել պահպանել ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցությունը, որն արդեն 30 տարի Մերձավոր Արևելքի կայունության գործում խարիսխի դեր է կատարում:
«Փխենյանը գտնվում է այնպիսի վիճակում, երբ պետք է սթափ գնահատել գործերի իրական դասավորությունը և ուսումնասիրել բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարարել է նախագահը ճապոնական գերիշխանությունից երկրի ազատագրման օրվա կապակցությամբ իր հեռուստաուղերձում:
Դե լա Ռուայից բացի, մեղադրյալների աթոռին է հայտնվել 7 նախկին պաշտոնյա` SIDE արգենտինական հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ֆերնանդո դե Սանտիբանեսը, Աշխատանքի նախկին նախարար Ալբերտո Ֆլամարիքեն, խորհրդարանի քարտուղար Մարիո Պոնտաքարտոն , ևս 4 սենատորներ:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին ապաստան տրամադրելու մասին որոշումը կկայացվի միայն Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
«Մահմեդականությունն իր պատմության ընթացքում ծանրագույն շրջանն է ապրում: Նման իրավիճակում այն չի գտնվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարել է նա:
«Ներքին տարակարծությունների դեպքում երկու կողմերի միջև կամրջի դեր խաղալ: Սիրիայի բնակչությունն այնքան շատ է, հայերն էլ՝ այնքան քիչ, որ նման դեր խաղալու հնարավորություն չկա: Մենք պահպանում ենք չեզոքություն: Իսկ եթե մեզ վրա հարձակում գործեն, համայնքը պետք է ոտքի կանգնի ու ինքն իրեն պաշտպանի»:
2008 թ.-ի օգոստոսից ի վեր Ճապոնիան և Հյուսիսային Կորեան պետական մակարդակով հանդիպումներ չեն ունեցել թշնամական անցյալի, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և 1970-80-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առևանգման պատճառով:
Ավելի վաղ, Տիմոշենկոն արդեն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Այժմ նա մեղադրվում է 1990-ականներին հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այս գործով դատավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգվել է Տիմոշենկոյի մոտ առկա ողնաշարային ճողվածքի պատճառով, որի բուժման նպատակով նա այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում:
Նախագահը աշխատանքի է գնում մեքենայով և ոչ թե սկուտերով, որով զբոսնում էր պատգամավոր եղած ժամանակ: Սակայն բնակության վայրը նա չի փոխել. Ելիսեյան պալատը նրա համար միայն աշխատավայր է:
Պանետան հայտարարել է, որ ռազմական գործողության հստակ ամսաթիվն իրեն հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կսկսվի «մոտ ապագայում»:
Անդադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունների սրման` այս օրերին արևմտյան մամուլում լայնորեն քննարկվող թեմային՝ ամերիկյան «The Washington Post»-ն իր պմբագրականում գրել է. «Պուտինը որդեգրել է «փշոտ ավտորիտարիզմի» կուրս. Այդ համատեքստում նա, մասնավորապես, պատրաստվում է մեջքով շրջվել Դմիտրի Մեդվեդևին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունները սրվում են: Նման պնդում է անում «Financial Times»-ը:
Ղրղզստանում «Աթա-Մեքեն» իշխանամետ խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել երկրի վարչապետի նկատմամբ, ով, իբր, մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում աերոնավիգացիոն աշտարակ կառուցելու թույլտվության համար թուրք գործարար Խունքար Ադալիից որպես կաշառք մի քանի միլիոնի արժողությամբ զտարյուն անգլիական նժույգ է ստացել:
ՌԴ նախագահ Պուտինը ցավակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անցյալ շաբաթ տեղի ունեցած և մարդկային մեծաքանակ զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով առաջացած հումանիտար պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև համախմբել միջազգային օժանդակությունը դրա պատճառած հետևանքները հաղթահարելու համար:
Շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը: Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ գործող նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ներկայացվելու է որպես կուսակցության նախագահի թեկնածու, ելույթներով հանդես կգա նաև որևէ քաղաքական գործիչ Հանրապետական կուսակցությունից:
Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությունների կողմից երկրում բնակվող ցիգանների արտաքսման կապակցությամբ և պահանջում է, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն:
42-ամյա Փոլ Ռայանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է 1999թ.-ից: 2002թ.-ին նա կողմ է քվեարկել Իրաքում ռազմական գործողություն սկսելուն, նշում է թերթը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ ներկայացված կուսակցությունների ցուցակում մերժել էին գրանցել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ընդդիմադիր ուժերի մեջ: