Բաժիններ՝

Իսրայելը կշարունակի ավելացնել ներդրումները զենքի արտադրության ոլորտում

Իսրայելը կշարունակի ավելացնել սեփական զենքի արտադրության ոլորտում ներդրումները՝ եվրոպական արտադրողներից կախվածությունից խուսափելու համար։

Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք կշարունակենք ավելացնել զենքի արտադրության ոլորտում ներդրումները, որպեսզի կախված չլինենք Արևմտյան Եվրոպայի առաջնորդներից», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Նեթանյահուն ընդգծել է, որ, չնայած երկու տարվա պատերազմին, իսրայելական շեկելը ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ Իսրայելում հետազոտությունների և զարգացման ոլորտում արտասահմանյան ներդրումները մնում են աշխարհում ամենաբարձրը՝ Միացյալ Նահանգներից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930