Ալասանիան ու Փանջիկիձեն ԱՄՆ-ում ու ԵՄ-ում չեն ներկայացրել Վրաստանի մասին ճշմարտությունը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիային ու նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեին նրանում, որ նրանք չեն կարողացել ԱՄՆ-ին ու Եվրոպային համոզել, որ Վրաստանում չկա ընտրովի արդարադատություն.

«Վերջին երկու տարվա ընթացքում հասարակությունը լսել է, որ Եվրոպայում ու Ամերիկայում դեռ կա այնպիսի տպավորություն, որ այստեղ իրականացվում է քաղաքական հետապնդում, և որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ: Ալասանիան ու Փանջիկիձեն չկարողացան չեզոքացնել դա:

Իրակլի Ալասանիան Եվրոպայում, Ամերիկայում բաց հայտարարել է, որ Սաակաշվիլու ժամանակ ձեռք բերված բարեփոխումներն օրինակելի են, և որ իրենք պետք է հենվեն դրանց վրա:

Այսինքն, խոսքը չի գնացել սադիստական սպանությունների, կտտանքների, անմարդկային վերաբերմունքի, մարդու իրավունքների խախտումների մասին, որոնց հետաքննությունն ընթանում է ներկայումս: Բնականաբար, դա շարունակել է անել Մայա Փանջիկիձեն»:

Գարիբաշվիլին կարծում է, որ Ալասանիան ու Փանջիկիձեին նպատակամղված աշխատանք են տարել, որ Արևմուտքում իրազեկված չլինեն Վրաստանի իրողությունների մասին:

Գարիբաշվիլին երեկ նաև հայտարարել է, որ շատ ուղղամիտ մարդ է և պետք չէր Ալասանիայի մասին արտահայտվել նման կերպ (Գարիբաշվիլին նրան անվանել էր դավաճան ու հավակնոտ արկածախնդիր):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930