Բաժիններ՝

Օբաման ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի ու Իրանի հարցերը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Պեկինում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում կարճ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայում, Սիրիայում ու Իրանում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Պուտինն ու Օբաման մի քանի անգամ կարողացել են օգտվել գագաթաժողովի աշխատանքային դադարներից՝ միմյանց հետ զրուցելու համար:

Նրանք շոշափել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի, Սիրիայի ու Իրանի հարցերը: Հանդիպման համար եղել է երկուսից ավելի հնարավորություն: Դրանք եղել են կարճատև զրույցներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930