Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրն անդրադարձել է ատոմային էներգիայի ոլորտին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի ազգային տեխնոլոգիական նախաձեռնությամբ բավարարել էներգետիկ կարիքները, ձեռք բերել բարձր տեխնոլոգիական ռեակտորներ, որոնք կամրապնդեն էներգետիկ անվտանգությունը։

Ըստ նախարարի՝ նման կերպ Թուրքիան կնվազեցի արտաքին կախվածությունը և կնպաստի զրոյական արտանետումների նպատակին՝ օգտագործելով թուրքական արդյունաբերության ներքին արտադրական կարողությունները։

Տեսանյութեր

Լրահոս