
Լա լիգայի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլա Պեպեն

Լա Լիգայի պաշտոնական կայքը հայտարարել է 2025/2026 մրցաշրջանի օգոստոսի լավագույն խաղացողի անունը։ Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլա Պեպեն։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Մրցաշրջանի առաջին երեք տուրերում Պեպեն խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Կոտ դ’Իվուարի հարձակվողի հետ մրցանակին հավակնում էին նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, «Ատլետիկ Բիլբաոյի» վինգեր Նիկո Ուիլյամսը, «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը և «Էսպանյոլի» եզրային հարձակվող Պերե Միլյան։
30-ամյա Պեպեն «Վիլյառեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ «Դեղին սուզանավի» կազմում նա անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով հինգ գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։