Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ընդունել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մորը` Քրիսիան Ասանժին: Ըստ «The Daily Telegraph»-ի, Կորեան նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Էկվադորը` լինելով մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, հանգամանորեն կքննարկի Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը:
«Եթե օլիմպիական իդեալներն իսկապես գոյություն ունենային, ապա օլիմպիադաները երբեք չէին անցկացվի հիտլերյան Գերմանիայի կամ պուտինյան Ռուսաստանի նման երկրներում»,- «The Times»-ում հրապարակված հոդվածում գրել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Պուտինը քննարկելու է միջազգային խնդիրներ, այդ թվում` իրադրությունը Սիրիայում ևԻրանի միջուկային ծրագիրը:
Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, սակայն երեկ գիշերվա դրությամբ հայկական թաղամասերում լուրջ միջադեպեր չեն եղել:
Թուրքիան 2012թ. հունիսին ավելի շատ ապրանք է արտահանել Ադրբեջան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Թուրքիայի Արտահանողների միության պաշտոնական կայքի, նախորդ տարվա 180 մլն դոլարի դիմաց այս տարվա արտահանումն աճել է`հասնելով 210 մլն դոլարի:
Նախատեսվում է, որ «Քաղաքացիական պլատֆորմին» կանդամագրվեն իրավաբաններ, տնտեսագետներ և այլ մասնագետներ, ովքեր կաջակցեն Պրոխորովի հովանավորությունը ստացած թեկնածուներին` գրանցման ընթացակարգն անցնելու և ձայների հավաքագրման ու հաշվման գործընթացին հետևելու հարցում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատժամիջոցները վերաբերում են էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական հատվածներին:
Գենետիկայի մասնագետները հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վիրջինիայից սերող ստրուկ Ջոն Պանչի միջև ազգակցական կապը: Որոշ գիտնականներ Պանչին համարում են Ամերիկայի տարածքում ստրկության ենթարկված առաջին ամերիկացին:
Անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ վերջին երեք օրերի ընթացքում սա նախարարությունը գրավելու երկրորդ փորձն է:
Վերահսկող մարմինը կամ ռեեստրի օպերատորը վտանգավոր տեղեկատվությունը հանելուց ոչ ուշ քան 3 օրում «սև ցուցակից» պետք է հանի կայքը` սեփականատիրոջ դիմումի համաձայն, ինչպես նաև` դատարանի որոշմամբ:
Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին: Նրա հիմնական հակառակորդը համարվող ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմփիչմենթ էր հայտարարվել, ինչին կողմ էր քվեարկել 258 պատգամավոր:
Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքներով հաղթել էր Ազգային ուժերի միությունը:
Պատգամավորներն առաջարկում են կրճատել բողոքի ակցիաների համար նախատեսված վայրերի ցուցակը, մասնավորապես` արգելել հանրահավաքների ու երթերի կազմակերպումը քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական հրապարակներում, այգիներում ու փողոցներում:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ընտրվելու դեպքում կաջակցի Իսրայելին` Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:
«Ջուլիանին կարող են մահապատժի ենթարկել կամ էլ նա շատ երկար տարիներ կանցկացնի բանտում, որտեղ նրա հանդեպ կտտանքներ կկիրառեն, ինչպես հիմա կիրառում են Բրեդլի Մենինգի հետ»,- ասել է Ասանժի մայրը:
Այսօր Ռումինիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում երկրի բնակիչները կորոշեն` մնում է արդյոք նախագահ Տրայան Բեսեսկուն իր պաշտոնում, թե ոչ:
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը համալրել է անօդաչու թռչող սարքերի թիվը, որոնք օգտագործվելու են փողոցային բողոքի ակցիաներին հետևելու նպատակով:
Հայտնի ռուս բլոգեր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում նկատմամբ հետաքննություն է ընթանում Մոսկվայում մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար, Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայումս իրեն հետևում են չորս ավտոմեքենաներով:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը 1:30-ի սահմաններում: Թուրքական Habermonitor, Sabah, Haberdar և այլ լրատվական կայքեր՝ անդրադառնալով այս միջադեպին, հատկապես նշում են, որ հայերը Ստամբուլում ժամանակավոր են բնակվել և եկել են Հայաստանից: Դա նույնիսկ նշված է որոշ հոդվածների վերնագրում:
«Ինձ համար անչափ կարևոր է ազատ տեղաշարժի սկզբունքը, ուստի ակնդետ հետևելու եմ ձեռք բերված շենգենյան համաձայնագրի հետագա պահպանմանը: Ես հրաժարվում եմ սահմանները միակողմանի փակելու գաղափարից»,- ֆրանսիացի սենատորներին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի պաշտպանությունը դատարանում կգլխավորի Իսպանիայի Ազգային դատարանի պաշտոնաթող դատավոր Բալթասար Գարսոնը:
Պատճառը Բելառուսում տիրող բռնատիրական կարգերն են և մարդու իրավունքների ոտնահարումը:
Նոր վարչապետը պետք է ձևավորի նախարարական կաբինետը, քանի որ նախորդը հրաժարական էր տվել հունիսի 25-ին:
Զուգահեռ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանը հանել է այն երկրների ցուցակից, որոնց արգելվում է զենք վաճառել:
Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշևաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում՝ 6-ամսյա ռոտացիոն հիմունքներով:
Գրեթե յուրաքանչյուր 4-րդ ժողովուրդ աշխարհում ապրում է այնպիսի երկրներում, որոնք ունեն քաղաքական և քաղաքացիական իրավունքների ամենավատ ցուցանիշները:
Անկախության օրը ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին:
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:
Միջազգային այս հավաքները, որպես կանոն, մի հարկի տակ են հավաքում ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպություններին՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, և այլն…