
Ռուս զինվորականները սովորում են ԱԹՍ-եր գործածել Հայաստանի լեռներում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական զորքերը Հայաստանում գտնվող Կամհուդի բարձլեռնային ուսումնա-մարզական համալիրում զորավարժություններ են սկսել, որոնց շրջանակներում զինվորականները սովորում են կառավարել ժամանակակից անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ):
Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ տարբեր տիպի ԱԹՍ-եր են արձակվում տարբեր բարձրությունների վրա ու տարբեր արագություններով, ցերեկային ու գիշերային ժամերին: Հրամկազմի որակների բարձրացման փուլն անցկացվում է ուսումնական նոր շրջանի պատրաստման շրջանակներում: