
Հետախուզվող տղամարդուն հայտնաբերվել է Հաղարծին գյուղում

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հաղարծին գյուղում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել Հաղարծինի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։
Օգոստոսի 26-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։