Սիրիայում ավիացիոն հարվածի հետևանքով ահաբեկչական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման 16 ներկայացուցիչ է սպանվել հրամանատարական կազմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դﬕտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է interfax.az-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ռումինիայի նախկին ռազմաօդային «Դևեսելու» բազայում (Բուխարեստից 180 կմ հեռու) երեկ կայացել է Հակահրթիռային պաշտպանության համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման գլոբալ ծրագրերի գլխավոր փուլերից մեկն է:
Հանդիպմանն անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։
Լեռնային Ղարաբաղի դեպքում Ղազախստանը միշտ ավելի քան կառուցողական դիրքորոշում է ունեցել: Կողմերին զսպվածության կոչ անելով` մենք հստակեցնում ենք մեր դիրքորոշումը հայ գործընկերների մոտ և միաժամանակ խրախուսում ենք ադրբեջանցի գործընկերներին դիմելու հակամարտության կարգավորման խաղաղ միջոցների: Ղազախստանը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմ, հետևաբար կոռեկտ չի լինի գնահատական տալ դրա գործունեության հաջողության վերաբերյալ, սակայն մենք հուսով ենք, որ այն (Մինսկի խումբը-խմբ.) ավելի ակտիվ աշխատանքներ կտանի հակամարտող կողմերի մերձեցման ուղղությամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրելու հնարավորությունը, որը Կաթոլիկ եկեղեցում համարվում է ամենացածր աստիճանը, հայտնում է BBC-ն:
Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:
Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի ԵՄ-ի հետ հարցերով հանձնաժողովը քննադատության է ենթարկել մաքսանենգների դեմ պայքարի Եվրամիության օպերացիան:
Շիական «Հեզբոլլահ» խմբավորումը հաստատել է իր ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ամիրա Բադրեդդինի մահվան փաստը, ով, համաձայն խմբավորման հայտարարության, Սիրայի տարածքում սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին։ Իսկ որոշ կազմակերպություններ նրանց առաջարկում են դիտել օտար միլիարդատերերի ապարանքները։
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում, քանի որ վախը երբեք չի կարող ղեկավարել այս երկիրը:
Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ առաջացած անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ քննարկել է ռազմատեխնիկական, առևտրային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր շրջանում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդվում է 4 զոհի և ավելի քան 10 վիրավորի մասին:
Աշխատանքային միգրանտները, ովքեր աշխատանքի են վերցվել «Apple»-ի կապալառու «Pegatron» ընկերության կողմից, դաժան պայմաններում են ապրում:
Դերասան Ստանիսլավ Դուժնիկովը «Եվրատելիս» երգի մրցույթում կփոխարինի երգչուհի Անաստասիա Ստոցկայային: Ինչպես գրում է Lenta.ru-ն, որպես ժյուրիի անդամ նա հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում և եզրափակչում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին մայիսի 12-ին կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց պաշտոնյան` հավելելով, որ կրկնում է իր տեսակետը, որն արտահայտել է նախորդող տարիներին: «Ես հիմա ոչ մի անհրաժեշտութ յուն չեմ տեսնում միասնական արժույթ ներդնելու համար, քանի որ դեռևս չկան համապատասխան պայմաններ ու կարիքներ»,- ասաց Վալովայան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչներին` իր դժգոհությունը հայտնելով Արցախի դրոշի ծածանման առնչությամբ Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՏ/EBU) հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
ԵՄ-ն ավտոմատ անցում չի կատարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմին: Այս մասին, ինչպես հայտնում է բելգիական Belga գործակալությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի: Այս մասին մայիսի 12-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած այն ընտանիքը, որը փորձել էր հեռանալ զինյալների կողմից գրավված տարածքից: Այս մասին հայտնել է Իրանի Perss TV հեռուստաալիքը:
Մոսկվայում հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին կայանալիք հանդիպման հնարավորությունը:
«Փորձագետները, այդ թվում՝ Ազգային քրեական գործակալությունից, կապահովեն միջազգային կոորդինացում եւ աջակցություն, որպեսզի օգնեն իրավապահ մարմիններին եւ դատախազական ծառայություններին՝ համատեղ աշխատել անդրսահմանային հետաքննությունների եւ կոռումպացված էլիտաների պատիժների ու հափշտակված ակտիվների վերադարձման համար»,- հայտնել է Քեմերոնը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործադրեն բոլոր ջանքերը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Մի խումբ գերմանացի մտավորականներ, որոնց թվում է նաև ծագումով թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով հունիսի 2-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, բաց նամակը տպագրվել է գերմանական Die Zeit թերթում:
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը խնդիր է դնում ստեղծել միասնական սոցիալական տարածք Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տարածքում: Այս գործընթացի միջոցառումների մի մասն արդեն ավարտվել է:
Կրեմլը քաղաքականություն չի տեսնում «Ռոսսելխոզնադզորի» մտադրության մեջ, որը որոշել է ամբողջությամբ արգելել Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների մատակարարումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Բրազիլացի սենատորներն այսօր կայացած նիստում ավելի քան 20 ժամ տևած քննարկումներից հետո ժամանակավորապես աշխատանքից ազատել են երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնից, հայտնում է RIA Novosti-ն: