Պորոշենկոն շնորհակալ է Թուրքիային

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ Կիևում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպման ժամանակ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, ինչպես նաև Թուրքիային կոչ է արել մեծացնել Ղրիմի թաթարների հարցում համագործակցությունը:

Քննարկվել է երկու երկրների նախագահների մասնակցությամբ Թուրք-ուկրաինական բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստի անցկացման հարցը, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա սկզբներին:

Չավուշօղլուն իր հերթին աջակցություն է հայտնել Դոնբասում առկա իրավիճակի կարգավորման վերաբերյալ Պորոշենկոյի խաղաղության պլանին՝ ընդգծելով, որ Թուրքիան երբևէ չի ճանաչի Ղրիմի անցումը Ռուսաստանին:

Չավուշօղլուն հավելել է, որ հաջորդ տարվա առաջին ամիսներին իրենք կազմակերպելու են Ուկրաինայի շուրջ դոնորների ու ներդրողների կոնֆերանս: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ուկրաինային՝ Ղրիմի թաթարներին աջակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս