
Պուտինը խոստացել է կայունացնել ռուբլու փոխարժեքը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուբլու փոխարժեքի անկման համար չի տեսնում հիմնարար տնտեսական գործոններ: Պուտինն այս մասին հայտարարել է Պեկինում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում.
«Դուք տեղյակ եք, որ ռուբլու փոխարժեքն այսօր ենթարկվում է զգալի տատանումների: Մեր ֆինանսական իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ: Երկրի Կենտրոնական բանկը շարունակում է ինֆլյացիայի թիրախավորման քաղաքականությունը: Կենտրոնական բանկն ակտիվորեն զբաղվում է բանկային ոլորտի հաշվեկշռի մաքրմամբ»: