Բաժիններ՝

Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը չի բացառել, որ երկրի նախագահի պաշտոնում սեփական թեկնածությունը կարող է առաջադրել իր եղբայր Ջեբ Բուշը:

Բուշ-կրտսերը հայտարարել է, որ Ջեբ Բուշի առաջադրման հնարավորությունները գնահատում է 50-50: Նրա խոսքերով՝ եղբայրը դեռ խորհում է որոշում կայացնելու շուրջ. «Նա չի վախենում գնալ մեր հետևից: Այլ կերպ ասած՝ կարծում եմ, որ նա կարող է արժանապատիվ աշխատել այդ պաշտոնում: Նա չի վախենում ձախողումից»:

Առաջադրման դեպքում Ջեբ Բուշը կարող է դառնալ Բուշերի քաղաքական դինաստիայից ԱՄՆ-ի երրորդ նախագահը՝ իր հայր Ջորջ Բուշ-ավագից ու եղբայր Ջորջ Բուշ-կրտսերից հետո: Ջեբ Բուշը 1999-2007 թվականներին հանդիսացել է Ֆլորիդայի նահանգապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենահաջող հանրապետականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս