
Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 23-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը պլանավորված է ստորագրել դեկտեմբերի 23-ին: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Սապար Իսակովը.
«Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը պլանավորված է դեկտեմբերի 23-ին՝ հաշվի առնելով ինտեգրման գծով մեր գործընկերների փոխադարձ ջանքերը»:
Իսակովը հայտարարել է, որ ստորագրումը տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում, որին մասնակցելու է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Իսակովը հավելել է, որ պայմանագրի ստորագրումից հետո մեկնարկելու է ներպետական մակարդակով տվյալ պայմանագրի վավերացման ընթացակարգը: