Բաժիններ՝

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մրցեց Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յանգի հետ ու առավելության հասավ 7:4 հաշվով:

Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2021, 2022, 2023 թվականներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ընթացիկ աշխարհի առաջնությունում նվաճեց միայն մեկ մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930