Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը պաշտոնապես հրապարակել է հոկտեմբերի 26-ին երկրում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները և ստորագրել է քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը:

ԿԸՀ-ի անդամները համապատասխան արձանագրությունը ստորագրել են երեկ ուշ երեկոյան իրենց նիստի ժամանակ: Քվեարկության արդյունքների համաձայն՝ 8-րդ գումարման Գերագույն ռադա են անցնում քաղաքական 6 ուժ.

«Ժողովրդական ճակատ»՝ 22.14 տոկոս, Պյոտր Պորոշենկոյի բլոկ՝ 21.81 տոկոս, «Սամոպոմիչ»՝ 10.97 տոկոս, Ընդդիմադիր բլոկ՝ 9.43 տոկոս, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցություն՝ 7.44 տոկոս, «Բատկիվշչինա»՝ 5.68 տոկոս:

«Սվոբոդա» կուսակցությանը չի բավականացրել քվեների ընդամենը 0.29-ը՝ հաղթահարելու համար 5 տոկոսանոց շեմն ու հայտնվելու համար նոր խորհրդարանում: Կոմունիստական կուսակցության օգտին արտահայտվել է ընտրողների 3.88 տոկոսը, իսկ «Աջ սեկտորի» օգտին՝ 1.80 տոկոսը:

Համամասնական ընտրակարգով «Ժողովրդական ճակատը» ստացել է 64 պատգամավորական մանդատ, Պյոտր Պորոշենկոյի բլոկը՝ 63 պատգամավորական մանդատ, «Սամոպոմիչը»՝ 32 պատգամավորական մանդատ, Ընդդիմադիր բլոկը՝ 27 պատգամավորական մանդատ, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը՝ 22 պատգամավորական մանդատ, «Բատկիվշչինան»՝ 17 պատգամավորական մանդատ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ուկրաինացիներն ընտրել են 423 ժողովրդական պատգամավորի, որոնցից 225-ին՝ համամասնական ընտրակարգով, իսկ 198-ին՝ մեծամասնական ընտրակարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930