Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրամիության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած 23․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրով վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

UNDP-ի Թուրքիայի գրասենյակի հայտարարությամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Իրանի հետ սահմանին 4․2 մլն քմ տարածք անվտանգ է դարձել տեղանքում ապրող քաղաքացիների և սահմանային ծառայության աշխատակիցների համար: Նաև ավարտվել է երկրի բոլոր գործող ականապատ տարածքների քարտեզագրումը:

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

UNDP-ի ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը նշել է, որ ականազերծումը կարևոր է հատկապես սահմանային ծառայության աշխատակիցների, հովիվների և սովորական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930