Հարավկորեական «Սևոլ» լաստանավի նավապետը դատապարտվել է 36-ամյա ազատազրկման
Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեական «Սևոլ» լաստանավի նավապետը դատապարտվել է 36 տարվա ազատազրկման: Այդպիսով, 69-ամյա Լի Չժեն Սոկուին հաջողվել է խուսափել մահապատժից, որը պնդում էր մեղադրող կողմը:
Նավապետին մեղավոր են ճանաչել ճգնաժամային ժամանակ անփութություն ցուցաբերելու մեջ, ինչը հանգեցրել է անմեղ մարդկանց զոհվելուն: Մոտ ժամանակներս կհրապարակվի նաև նավի անձնակազմի 4 անդամի հանդեպ դատավճիռը:
2014 թվականի ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավ-արևմտյան ծովափի մոտ «Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհվել էր 295 մարդ: Ընդհանուր առմամբ, նավում գտնվել է 476 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ էին: Եվս 9 մարդ համարվում է անհետ կորած:
Հետաքննությունը պարզել է, որ նավապետն ու նավի անձնակազմը խորտակվող նավը լքել են առաջինը՝ չկազմակերպելով ուղևորների տարհանումը: Հարավային Կորեայի իշխանություններն արդեն իսկ դադարեցրել են լաստանավի կործանման հետևանքով անհետ կործաների փնտրտուքը:



