Պուտինն ու Էբոտը կողմ են արտահայտվել մալայզական օդանավի ավիաղետի հետաքննման արագացմանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը կողմ են արտահայտվել Ուկրաինայում մալայզիական օդանավի ավիաաղետի իրական հետաքննման արագացմանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովի խոսքերով՝ Պուտինի ու Էբոտի զրույցը, որը տեղի է ունեցել Պեկինում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողվի շրջանակներում, կարճ է տևել:
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ու Էբոտը կողմն են արտահայտվել այդ ավիաաղետի պատճառների իրական հետաքննման անցկացմանն ու դրա արագացմանը: Բացի այդ, Պուտինն անթույլատրելի է համարել, որ ուկրաինական ստորաբաժանումների հրետակոծությունների պատճառով բարդեցվում է փորձագետների մուտքն աղետի գոտի:



