Բաժիններ՝

Մենք ցանկանում ենք, որ Իսպանիան մնա միասնական. Քեմերոն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել Իսպանիայի միասնության պահպանման օգտին:

Նրա խոսքերով՝ Կատալոնիայի կարգավիճակի մասին հանրաքվեն պետք է անցկացվի Սահմանադրությանը համապատասխան. «Մեծ Բրիտանիան Իսպանիայի ընկերն ու հիանալի դաշնակիցն է: Մենք ցանկանում ենք, որ Իսպանիան մնա միասնական»:

Նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անցկացված ոչ պաշտոնական հարցման ժամանակ հարցվածների ավելի քան 80 տոկոսն արտահայտվել էր Կատալոնիայի անկախության օգտին: Հարցմանը մասնակցել էր 2.250.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930