Բաժիններ՝

Մասկը Tesla-ի միլիոնավոր բաժնետոմսեր է գնել

Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իր գլխավորած Tesla ընկերության ավելի քան երկու միլիոն բաժնետոմս է գնել իր Elon Musk Revocable Trust հիմնադրամի միջոցով: Հաղորդվում է, որ մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է 371-ից 396 դոլար։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

Մասկը սեպտեմբերի 12-ին մեծացրել է բաժնետոմսերի իր փաթեթը։ Նշվում է, որ գործարարն այժմ ունի 413 միլիոն բաժնետոմս։

Բաժնետոմսերն ուրբաթ օրը թանկացել են 7.4 տոկոսով, իսկ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դրանց արժեքը աճում է ևս 6 տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս