Բաժիններ՝

Քեմերոնն առաջարկել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան աջակցելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, թեև դրա հետ մեկտեղ չի ցանկանում նոր «Սառը պատերազմ»: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում մնացյալ Եվրոպայի համար, սակայն դեռ ուշ չէ՝ խուսափելու համար նոր «Սառը պատերազմից», որի սպառնալիքի մասին վերջին շրջանում արտահայտվել են մի շարք քաղաքական գործիչներ՝ ներառյալ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը.

«Մենք չենք կարծում, թե նման ելքը դառնում է անխուսափելի, և դա այն չէ, ինչին ձգտում ենք մենք»: Քեմերոնը հավելել է, որ անպայմանորեն այդ մասին հայտնելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ նա հանդիպելու է Բրիզբենում կայանալիք G20-ի գագաթաժողովում: Քեմերոնն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով:

Նա վստահություն է հայտնել, որ պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի քաղաքականության վրա, և որ անհրաժեշտ է խստացնել դրանք, եթե Մոսկվան շարունակի ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակն ու խախտի նրա տարածքային ամբողջականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930