Բաժիններ՝

Արաբական և իսլամական երկրները կոչ են արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին

Արաբական և իսլամական երկրները կոչ են արել համակարգված ջանքեր գործադրել՝ ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը կասեցնելու համար։

Այս մասին ասվում է սեպտեմբերի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած գագաթնաժողովից հետո հաստատված հռչակագրում։

«Գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել համակարգել ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցության սառեցմանն ուղղված ջանքերը»,-ասվում է գագաթնաժողովի մասնակիցների կողմից հաստատված վերջնական փաստաթղթում։

Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովը հրավիրվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային, ինչի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության երեք անդամ։

Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930