ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դատապարտում է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները, որոնք հանգեցնում են իրավիճակի ռազմականացմանն ու Ուկրաինայի արևելքում սպառազինության ընդլայնմանը:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատողականներին ծանր սպառազինություն մատակարարելը:
Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը դա համարում է Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկյան պայմանավորվածությունների խախտում. «Եթե Ռուսաստանը շարունակի այդօրինակ գործողությունները, ապա նա դրա համար ստիպված կլինի վճարել ավելի բարձր գին»:



