Բաժիններ՝

Չինաստանն ու Հարավային Կորեան պայմանավորվել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանն ու Հարավային Կորեան պայմանավորվել են ստորագրել ազատ առևտրի մասին պայմանագիր: Երկու երկրների միջև համապատասխան բանակցություններն անցկացվել են Պեկինում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում:

Ավելի վաղ Չինաստաննը հայտարարել էր, որ մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ): Այն ժամանակ փորձագետները խոսել էին այն խնդիրների մասին, որոնց Չինաստանը կարող է բախվել Ճապոնիայի ու Հարավային Կորեայի պարագաներում, սակայն կողմերին հաջողվել է հաղթահարել քաղաքական խնդիրները՝ հանուն տնտեսական շահերի:

Հարավային Կորեայի առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ողջունում են իրենց խոշորագույն գործընկերոջ հետ ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման շուրջ համաձայնությունը.

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանի հետ նոր համաձայնագիրը, որն առևտրային պլանում աշխարհում առաջին տեղում է, իսկ տնտեսական պլանում՝ երկրորդը, հետագայում կդառնա աճի շարժիչ՝ մեր արդյունաբերության ու տնտեսության համար»:

Միևնույն ժամանակ հարավկորեացի ֆերմերները չեն կիսել կառավարության լավատեսությունը և բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման: Նրանք հայտարարել են, որ նոր կանոնները բացասաբար կազդեն փոքր բիզնեսի ու ֆերմերների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930