Ավստրալիան չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ հետևելով Եվրամիության ու ԱՄՆ-ի օրինակին, հայտարարում է LifeNews-ը:
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հանում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարեց Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պարտավորությունների կատարման մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կոսովոյի անկախության համար մղված պատերազմի տարիներին կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության հատուկ տրիբունալը Հաագայում իր աշխատանքները կսկսի 2016 թվականին:
2016թ. առաջին երկու շաբաթներին մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ կորցրել են ընդհանուր առմամբ 305 միլիարդ դոլար:
Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի գործողության ժամանակավոր դադարեցման մասին:
Արևմտագերմանական Բորնհայմ քաղաքում, որը գտնվում է Քյոլնից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, ներգաղթյալ տղամարդկանց արգելվել է մուտք գործել քաղաքի հասարակական լողավազաններից մեկը, հայտնում է BBC-ն:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալները 2015 թվականին իրենց շարքերն են ընդունել շուրջ 1800 սիրիացի երեխաների: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի տվյալներին:
Իշխանություններիի հանդեպ որոշակիորեն լոյալ կեցվածք ունեցող «Hurriyet» թերթը ձերբակալությունների մասին լուրը վերնագրել է «Ոստիկանությունը դռան մոտ է»: Ավելի համարձակ «Sözcü» թերթը ակադեմիկոսների ձերբակալությունները բնութագրել է «Ոստիկանության ճնշումներն ու ձերբակալությունները ինչի հետևանքն են» վերնագրերով:
Միասին աշխատելու ու խնդիրները լուծելու փոխարեն ԵՄ անդամ-երկրներն ուժեղացնում են հսկողությունը սահմաններին, ինչը սպառնում է Շենգենյան համաձայնագրի գոյությանն ու ԵՄ-ին ընդհանուր առմամբ: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այսօր՝ հունվարի 16-ին, չեղյալ կհայտարարվեն, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել արդեն այս տարի, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը թռչում էր Լվովից Կիև, «Ժուլիանա» օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Նյու Յորքի առևտրային NYMEX բորսայում՝ էլեկտրոնային աճուրդի ժամանակ, WTI ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1,78 դոլարով ու կազմել 1 բարելի դիմաց 29,42 դոլար:
Կանադացի երգչուհի Սելին Դիոնի եղբայրը գտնվում է մահվան մահճում: Դանիելը 59 տարեկան է, նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի, լեզվի ու կոկորդի քաղցկեղ:
Այսօր աշխարհի բազմաթիվ համերգասրահներում, բնակարաններում ու մեքենաներում կնչեն բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահայտնի խմբերից մեկի հիթերը:
Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեի աշխատակիցները հետաքննում են բժիշկների անփութության մասին քրեական գործը, ովքեր սավան էին մոռացել ծննդկան կնոջ որովայնում, հայտնում է ntv.ru-ն:
ԴԱԻՇ խմբավորման ոչնչացումը հնարավոր է միայն գործընկերների հետ լայն համագործակցության ծավալման դեպքում, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները կարողացել են ձերբակալել գերատեսչության ցանկի 10 ամենահետախուզվող հանցագործներից մեկին, հայտնում է CNN-ը:
63 պատանդ է ազատ արձակվել Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցի գիշերային գրոհի հետևանքով, AFP-ին հայտնել է արևմտաաֆրիկյան այդ երկրի տեղեկատվության նախարար Ռեմի Դանջինուն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղևորվում է Վիեննա, որտեղ այսօր պետք է տեղի ունենա հանդիպում Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Ամերիկացի դերասան Ռիկարդո Մեդինա-Կրտսերը, ով հայտնի է «C.S.I. Մայամի», «Հզոր ռեյնջերները», «Շտապօգնություն» ֆիլմերից, մեղադրվում է իր հարևանին սրով սպանելու մեջ, հայտնում է Entertainment Weekly-ն:
Գերմանիան հրաժարվել է թույլատրել երկիր մուտք գործել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովին:
Թուրքմենստանի իշխանություններն այրել են մի քանի հազար տուփ ծխախոտ ծխախոտի դեմ պայքարի արշավի շրջանակում:
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք հակահայկական բովանդակություն ունեն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում եմ ջրից» զեկույցները:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Նորտ-Չառլսթոն քաղաքում հանրապետական բանավեճերի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, երկրի համար աղետ կդառնա: Հեռարձակումն իրականացրել է Fox Business հեռուստաալիքը:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Իրանի դիվանագիտական ղեկավարների հանդիպումը իրանական հարցի վերաբերյալ կարող է տեղի ունենալ հունվարի 16-ին Ժնևում, հայտարարել է «վեցյակի» երկրների պատվիրակություններից մեկի դիվանագիտական աղբյուրը:
Չինական պետական Sinopec նավթային ընկերությունը ձեռք է բերել ամերիկյան հում նավթի՝ արտահանման համար նախատեսված նավթի առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Չնայած եվրոպական տնտեսությունում առկա ճգնաժամին ու Չինաստանի խնդիրների՝ գլոբալ շուկաների վրա ունեցած բացասական ազդեցությանը, գերմանական տնտեսությունը, համաձայն նախնական տվյալների, 2015 թվականին ռեկորդային աճ է գրանցել:
ԴԱԻՇ-ը մշակել է հատուկ հավելված՝ Android հարթակում, հաղորդագրություններ փոխանակելու համար, հայտնում է The Next Web-ը:
Էգեյան ծովում՝ հունական Ագատոնիսի կղզու մոտ, նավի շրջվելու հետևանքով խորտակվել են ներգաղթյալներ: