Բաժիններ՝

«Վաշինգտոնը չի ձգտում ուժ կիրառել Փենյանի դեմ». Թրամփ

Վաշինգտոնը չի ձգտում ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը լուծել ուժի կիրառմամբ: Այդ մասին  հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանդես գալով Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

ԱՄՆ-ի ղեկավարն ընդգծել է, թե, չնայած այն բանին, որ Փենյանի հրթիռամիջուկային փորձարկումները լուրջ սպառնալիք են ներկայացնում ամբողջ աշխարհի համար, Վաշինգտոնը «չի ձգտում խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»: Թրամփը նշել է, որ հարցի դիվանագիտական լուծումն ավելի նախընտրելի կլիներ»:

Իր հերթին Մուն Չժե Ինն ընդգծել է, որ այժմ ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշման ու պատժամիջոցների վրա, դրանով իսկ նրան ստիպելու բանակցություններ սկսել միջուկային սպառազինություններից հրաժարվելու շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930