Լուկաշենկոն բելառուսներին շնորհավորել է Հոկտեմբերյան հեղափոխության հոբելյանի առթիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին շնորհավորել է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ Խորհրդային Միության շրջանում ձեւավորված սոցիալ-տնտեսական սկզբունքներն ընկել են արդի բելառուսական պետության ներուժի հիմքում:
Նոյեմբերի 7-ին այս մասին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում։ «Համաշխարհային պատմության մեջ կան ուղենիշեր եւ իրադարձություններ, որոնք ազդում են ժողովուրդների ճակատագրի վրա՝ կանխորոշելով նրանց հետագա զարգացումը: 1917 թվականի Հոկտեմբերը նշանավորվեց քաղաքական քարտեզին սկզբունքորեն նոր կացութաձեւով երկրի հայտնվելով եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հռչակմամբ»,- ասված է շնորհավորանքի մեջ:
Նախագահի խոսքով՝ «Խորհրդային Միության շրջանումե ձեւավորված ,սոցիալ-տնտեսական սկզբունքներն ընկել են արդի բելառուսական պետության արդյունաբերական, գիտական, գյուղատնտեսական եւ սոցիալական ներուժի զարգացման հիմքում»: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Բելառուսն այսօրվա դրությամբ մնում է միակ հետխորհրդային երկիրը, որտեղ նոյեմբերի 7-ը պետական տոն Է՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրը: Սակայն խոշոր միջոցառումներ պաշտոնական մակարդակով չեն անցկացվում: