
Թրամփը չեղարկել է այցը ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ապառազմականացված գոտի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր անակնկալ այց կատարել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ հաստատված ապառազմականացված գոտի, սակայն վերջին ահին այն չեղարկվել է վատ եղանակի պատճառով։
«Թրամփը փորձեց անակնկալ մատուցել՝ առավոտյան չպլանավորված այց կատարել ապառազմականացված գոտի, որը բաժանում է Հյուսիսային եւ Հարավային Կորեան, բայց այն խափանվեց եղանակային վատ պայմանների պատճառով: Նրա ուղղաթիռը, որում եղել են լրագրողներ, հարկադրված էր հետ շրջվել ու վեադառնալ Սեուլ»,- հայտնել են Սպիտակ տան լրագրողները, որոնք ուղեկցում էին ԱՄՆ-ի նախագահին, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: