Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը հերքել է մեղադրանքները, թե մահապատժի ենթարկված շիա հայտնի քարոզիչ Նիմր ալ-Նիմրը եղել է աստվածաբան, ով առնչություն չի ունեցել ահաբեկչությանը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում:
Ամերիկյան իշխանությունների կողմից ազատ արձակված իրանցիները չեն ցանկացել վերադառնալ հայրենիք, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ծանոթ են իրավիճակին:
Հայտնի փաստաբան, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով ներկայում ազատազրկված է, հայտնում է contact.az-ը:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում զինյալները ներխուժել են համալսարանական մասնաշենք ու կրակ բացել ուսանողների ուղղությամբ, հայտնում է Express tribune-ը:
2015թ. Ֆրանսիայում մուսուլմանների դեմ ատելության հողի վրա գործած հանցագործությունների թիվն ավելացել է եռակի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ Երկրագնդի վրա տեխնածին աղետն անխուսափելի է: Ըստ գիտնականի՝ այն տեղի կունենա մի քանի հազար տարի հետո, հայտնում է BBC-ն:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մերձավոր Արևելքում նոր, դրական իրողություններ է առաջ բերելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թեհրանում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Իրանի Ազադ իսլամական համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը:
«Հայաստանը բնական միջանցք է Իրանի համար, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, հարաբերությունները երկու կողմերի հետ, հաշվի առնելով նաև այն, որ, եթե ՌԴ-ն խնդիր ունի՝ Վրաստանին վերադարձնել իր ազդեցության ուղեծիր, պետք է օգտվի այս հնարավորությունից»։
Եվրամիությունը չի կարող հաղթահարել փախստականների հոսքի կազմակերպման խնդիրը համատեղ որոշմամբ, հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ռուսաստանի տնտեսության անկում է ակնկալում 1%-ով, ասվում է նորացված World Economic Outlook Update-ում, որը կազմվել է հիմնադրամի փորձագետների կողմից:
Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հաստատել է թուրքական սննդամթերքի ցանկը, որի ներկրումը ինքնահռչակ հանրապետության տարածք արգելվելու է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության խմբակցության վարկանիշը ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 2013-ից ի վեր:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Demokrathaber.net» կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեղմման անհրաժեշտության մասին Ռուսաստանը խոսում է գրեթե միշտ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պնդում է, որ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, ներառյալ՝ Apple-ը, Samsung-ն ու Sony-ն, ի վիճակի չեն եղել անցկացնել հասարակ ստուգումներ, որպեսզի համոզվեն, որ այն նյութերը, որոնք օգտագործվում են նրանց արտադրանքներում, չեն արդյունահանվում երեխաների կողմից:
Պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանը կարող է միանալ այնպիսի խոշորագույն տարածաշրջանային խոշոր նախագծերի, ինչպիսին է TANAP-ը։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է լրագրողներին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է ԴԱԻՇ-ի մի քանի տասնյակ զինյալների դասալքության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կանադայի կառավարությունը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հայտնում է СВС հեռուստաալիքը:
Վրաստանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել են բոլոր երեք նավահանգիստները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեռ պատրաստակամություն ու ցանկություն չի տեսնում թե´Ռուսաստանի, թե´ Թուրքիայի կողմից՝ կարգավորել երկու երկրների միջև ծագած հակամարտությունը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Պերուում կյանքի 83-րդ տարում մահացել է տեղի բնակիչներից Լինա Մեդինան, ով բժշկության պատմության մեջ տարիքով ամենափոքր մայրն էր:
Բեռլինում ԼԳԲՏ ներկայացուցիչ փախստականների բնակության համար կբացվի հատուկ հանրակացարան: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով ինտեգրման հարցերով տեղի բաժնի մամլո քարտուղարին:
«Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը (MSF) խիստ քննադատության է ենթարկել ԵՄ-ի գործողությունները միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ:
Այսօր ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Նաֆտոգազ-Ուկրաինային» է ուղարկել գազի վճարի գումարը, որը 2015թ. երրորդ եռամսյակում սպառել է Ուկրաինան, հայտնում է korrespondent.net-ը:
Հայաստանն ու Իրանը ոչ միայն համագործակցության եզրեր գտան, այլև սկսեցին նպաստել նոր ձևաչափի ձևավորմանը, խոսքը Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ համագործակցության ձևաչափի մասին է՝ էլեկտրաէներգիայի միջանցք ստեղծելու վերաբերյալ»:
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բենզինի գինը ընկել է մինչև ռեկորդային ցուցանիշների: Այսպես, Միչիգան նահանգի Հաֆթոն Թաուն քաղաքում 1 գալոն վառելիքը (մոտ 4 լիտր), վաճառվում է ընդամենը 47 ցենտով:
Նորվեգիայում շուրջ 70 ներգաղթյալ է հրաժարվել նստել ավտոբուս, որը նրանց պետք է տանի Ռուսաստան: Մարդկանց մի մասը հացադուլ է հայտարարել:
Փարիզի կենտրոնում՝ Վանդոմի հրապարակում, այրվում է «Ռից» (Ritz) հյուրանոցը: Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է տեղի ժամանակով ժ. 07.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 10.00-ն):
112 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր մարդը՝ ճապոնացի Յասուտարո Կոիդեն, հայտնում է Associated Press-ը:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում ոստիկանները չրերի տուփերում 100 կգ կոկաին են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը: