Ռոդրին վերջնական որոշում է կայացրել Ռեալի հարցում
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրին համաձայնություն է տվել Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ներկայացուցիչներն ու իսպանացի ֆուտբոլիստի ճամբարը մոտ են անձնական պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելուն։
Միևնույն ժամանակ, ակումբների միջև պաշտոնական բանակցությունները դեռևս չեն մեկնարկել։
Ավարտված մրցաշրջանում Ռոդրին «քաղաքայինների» կազմում մասնակցել է 33 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է ԱԱ-2026-ի չեմպիոնի տիտղոսը՝ ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Transfermarkt պորտալը իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
ArmSport

